Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.08.2025 | 22:00
Ամենակա՛լ Աստված, բոլոր արարածների՛ Արարիչ,
Դու, որ Քո Միածին Որդուն ուղարկեցիր աշխարհ.
Նա եկավ ու փրկեց տիեզերքը մեղքից,
բժշկեց քո ժողովրդի ախտերն ու հիվանդությունները,
հաղթեց մահվանը և մեզ վերափոխեց կյանքի ու անմահության։
Արդ, աղաչում ենք Քեզ,
մեր Տեր Աստվա՛ծ,
Ամենակարող Աջդ այս հիվանդների վրա պահի՛ր
և բժշկի՛ր նրանց ցավերն ու հիվանդությունները,
որպեսզի Քե՛զ փառաբանեն,
հոգու և մարմնի Բժի՛շկ,
և հավատով խոստովանեն ահեղ Աստվածությունդ,
և Քեզ վայել են փառք ու իշխանություն,
հավիտյանս հավիտենից.
ամեն։
Դիտվել է՝ 3483

Մեկնաբանություններ